Կրակոցներ Երևանում, 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանություն

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։ Պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։

Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է գետնին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Արեշի 50-րդ փողոցում 48-ամյա երևանցին ձերբակալվել է։ Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու տան բակում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի առանց գործարանային համարի որսորդական հրացան և 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել