Հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ․ ԱԻՆ

Հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել