Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի տնտեսված միջոցներից հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և որակով կատարելու համար պարգևատրել մարզպետարանի մի շարք աշխատակիցների»: