Հունվարի 2-ին, ժամը 19։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի օդորակիչը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են օդորոկիչը։