Դերասան Արսեն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ,անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»:
Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան»։
Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: