Մասիսում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող պանթեոն է կառուցվել։ Այս մասին հայտնում է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
«Սիրելի՛ մասիսցիներ,
Ավարտվել են Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնի կառուցման աշխատանքները։
Իմ նախաձեռնությամբ և օրհնությամբ ու ձեռամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի, սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա պանթեոնին կից խաչքար-կոթողի Օծման և բացման արարողությունը, որից հետո Խորանի առջև կկատարվի Հոգեհանգստյան կարգ և մոմավառություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհված բոլոր նահատակների։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։