Վարչապետի որոշմամբ Դավիթ Թադևոսյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Դավիթ Սամվելի Թադևոսյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի (06-Գ27-17.1-Ղ2-1) պաշտոնից»։

Նշենք, որ Դավիթ Թադևոսյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել