Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-3մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
