Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին գրում է РИА Нововсти-ն։

Պուտինն ասել է, որ տնտեսական համագործակցությունը դրական է զարգանում, սակայն այժմ գլխավոր խնդիրը Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է։

«Երեկ մենք սկսեցինք խոսել, և նույնիսկ հասցրեցինք երեքով զրուցել, իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է և հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,-ասել է Պուտինը։

Նշվում է, որ դեկտեմբերի 27-ին մասնակիցներն այցելել են Ռուսական թանգարան, որտեղ Ռուսաստանի նախագահն արդեն բանակցություններ է վարել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Նշվում է, որ անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետն ասել էր, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտավորությունները։ Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մատնանշել է, որ ռուսական կոնտինգենտը հստակ կատարում է իր խնդիրները, սակայն «իրավիճակը շատ բարդ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել