Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում կանգնած կոչ ունի բոլորին։
«Այսօր, ժամը 14։00-ին, եկեք այստեղ ընտանիքներով։ Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք, պետք է միանանք և միասին ասենք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունը և մեր ապագան»,-նշեց նա։
Վարդանյանն ընդգծեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ են ունեցել Արցախի բնակիչների հետ, ինչիցհետ ինքը վստահ է, որ բոլորը հասկանում են իրավիճակի լրջությունը։
«Բայց միևնույն ժամանակ բոլորս պատրաստ ենք միանանք և հաղթահարենք բոլոր դժվարությունները»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։