Զելենսկիի խորհրդական. «Վրացիները վախենում են մեկից, ումից Հայաստանը շուտով կդադարի վախենալ»

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական և փաստացի իշխանության պաշտոնական խոսնակ Ալեքսեյ Արեստովիչն նշել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «կամաց-կամաց մահանում է», հայտնում է Грузия Online-ը։

«Եթե բանտում մահանա, բոլորը կասեն, որ սպանել են։ Սա կդառնա ներքաղաքական պայքարի ամենակարևոր գործոնը՝ ընդհուպ մինչև սադրանքներ, անկարգություններ, հեղափոխություններ և այլն»,- կարծում է Արեստովիչը։

Ուկրաինացի քաղաքական գործիչը համոզված է, որ վրացական իշխանությունները, չթողնելով Սահակաշվիլիին բուժման մեկնել արտերկիր, վախենում են Մոսկվայից։

«Հարց է առաջանում՝ ումի՞ց են այդքան վախենում։ Պատասխանը շատ պարզ է՝ նրանից, ումից Հայաստանը շուտով կդադարի վախենալ (կամ արդեն դադարել է վախենալ)»,- ասել է նա՝ ակնարկելով Ռուսաստանին։

Արեստովիչն ասում է, որ չնայած Վրաստանի տարածքները օկուպացված են, Ռուսաստանը «անհաշվելի անախորժություններ» է բերել երկրին, Վրաստանն այժմ «բացարձակ ռուսամետ կուրս» է վարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել