Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի, 23-ին, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունելու հարցը։
Այն ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
«Համալիր լուծումներ են տրվել բազմաթիվ դատավարական և այլ խնդիրների։ Փաթեթով ապահովվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, կոռուպցիոն հանցագործություններ քննող և քրեական և քաղաքացիական դատավորների կազմով։ Նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ օրենքի անցումային դրույթների ուժով ներկայումս նշանակված դատավորները, որոնք հակակոռուպցիոն գործեր են քննում, շարունակելու են պաշտոնավարել»,-նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ պարզեցված վարույթների կատարելագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ առաջարկվել է փոփոխություններ արագացված դատաքննության պարզեցված և վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթները պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակն ընդլայնելու նպատակով առաջարկվել է բարձրացնել ներկայումս գործող դրամային շեմը՝ 2 միլիոնից դարձնել 5 միլիոն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։