Հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցումը

Դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար:

Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:

Պատասխանողն իրավունք ունի հայց հարուցել նույն դատարան ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել