Ի՞նչ պետք է անել երեխա գտնելու դեպքում

Ներկայիս ժամանակներում ակնատես ենք լինում այն դեպքերին, երբ ծնողները կամ այլ անձիք լքում են երեխային՝ թողնելով փողոցներում առանց հսկողության և խնամքի:

Ի՞նչ պետք է անել երեխա գտնելու դեպքում:

Նշենք, որ երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմին:

Ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված` ընկեցիկ, երեխայի ծննդի պետական գրանցման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել