Զելենսկին ժամանել է ԱՄՆ

Նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա Կոնգրեսում։ Այս մասին հայտնում է CBS-ը։

Պետության ղեկավարի՝ ԱՄՆ ժամանելու մանրամասներ չկան, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ԱՄՆ է ժամանել ռազմական ինքնաթիռով՝ հավանաբար Լեհաստանից։

Նախնական ժամանակացույցի համաձայն՝ Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկու հետ Կիևի ժամանակով ժամը 21։00-ին, որից հետո նրա հետ երկկողմ հանդիպում կանցկացնի։

Սպասվում է, որ Կիևի ժամանակով ժամը 23:30-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, իսկ ավելի ուշ՝ հինգշաբթի՝ մոտավորապես ժամը 2:30-ին, Զելենսկին ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների առաջ։

Նշենք, որ սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։

Ոչ պաշտոնապես հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Զելենսկու հետ հանդիպմանը կհայտարարի Ուկրաինային մոտ երկու միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

Սպիտակ տան զրուցակիցներից ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացել են, որ Զելենսկին Վաշինգտոն է մեկնում Բայդենի հրավերով, այցի մանրամասները քննարկվել են դեկտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել