Արման Եղոյանը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի բացման կամ չբացման հավանականությունների մասին

Ճանապարհները փակվում և բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ քաղաքական ուժերի հարաբերակցությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը։

«Մեկ խոսքը կարող էր բավարար լինել ճանապարհի բացման համար կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար։ Այստեղ ֆիզիկական ուժերի մասին չի։ Այսինքն, երբ որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում։ Հավանականությունը կա, որ մինչև Ամանոր ճանապարհը կբացվի, բայց նաև չբացելու հավանականություն կա»,-նշեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկմանը՝ նշելով, որ կա միջազգային ճնշում։

«Այս քայլը քի՞չ էր, եղավ, չավարտվեց։ Խոսքն ունենում է ազդեցություն։ Այդ երկրներն իրենց քաղաքականություն մեջ հաշվի են առնում այն տեսակետները, որոնք համահունչ են այդ ելույթներին, իսկ դա ազդում է իրավիճակի վրա։ Երբ որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, այն ժամանակ կփոխվի իրավիճակը։ Կարևորը, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևորը, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին»,-ասաց Արման Եղոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել