Իրադրությունն անփոփոխ է, բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի համար 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու վերաբերյալ։

Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել