Տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի ճանապարհը դեռ փակ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ, որովհետև ճանապարհի կողքերին մնացել են ադրբեջանցիները, և իրենք կարող են կանգնացնել կամ չկանգնացնել մեքենաները, դրա համար մենք դա անընդունելի ենք համարում։ Իրենք պետք է լրիվ դուրս գան ու չխանգարեն մեքենաների հանգիստ շարժմանը։

Մեր կողմից դա միակ որոշումն է, որովհետև, եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են իրենք այնտեղ կանգնած լինել ու նայել, թե ինչ մեքենա են թողնում անցնի, ինչ մեքենա՝ չեն թողնում, իրենց մոտ հնարավարություն է դառնում այնտեղ անցակետ ստեղծելու։ Դրա համար իրենք նման հայտարարություններ են տալիս ու սկսել են շատ տարբեր այլ ինֆորմացիաներ տարածել։ Դուք պետք է հանգիստ լինեք»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։

Արցախի պետնախարարը նաև նշեց, որ հասկացել է՝ շատ մարդկան հետաքրքրություններին է անդրադարձել, քանի որ կեղծ օգտահաշիվներով փորձում են իրենց վարկաբեկել։

Մանրամասները՝ տեսանյութում

——————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Շուրջ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել