Ապօրինի հատել էին 50 կաղնի

Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։ Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով իրենք են հատել ՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել