Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
