ՀՀ Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայությունների համար պատրաստավում է Գոլդեն Ֆլորես ՓԲԸ-ին վճարել 3 միլիոն 806 հազար 80 դրամ:
Ըստ կնքված պայմանագրի՝ նշված գումարն ԱԺ-ն պարտավորվում է վճարել սույն թվականի հուլիսի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: