Ի՞նչ են իրենցից ներկայացնում մաքսային հսկողության գոտիները

Մաքսային հսկողության իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում, մաքսային ձևակերպումների տեղերում, մաքսային մարմինների գտնվելու վայրերում, վերադաս մաքսային մարմնի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել մաքսային հսկողության գոտիներ:

Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել