Անչափահասները շատ հաճախ են հայտնվում դատապարտյալի աթոռին, բայց ոչ միշտ է դա տեղի ունենում հենց «իրենց մեղքով»:
Երբեմն անչափահասների կողմից հանցագործությունների կատարմանը «նպաստում» են չափահասները:
Չափահասների կողմից նման գործողությունների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Այսպես.
Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերը նշված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Վերը թվարկված արարքները զուգորդված՝ անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: