Apple նախորդ գիշեր տասնյակ մարդկանց ուղարկել է ծանուցում՝ հարձակման մասին։
Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ։
«Խոսքը Pegasus լրտեսական վիրուսի մասին է։ Այստեղ խոսում եմ, թե ինչ է դա, ով կարող է վարակել, ինչ է լինում այդ դեպքում, և ինչ անել»,-նշել է նա։
Մարտիորսյանի խոսքով՝ լրտեսական ծրագիրը Հայաստանում կիրառվում է անհայտ պետության կամ պետությունների կողմից։ Արդեն հայտնի են տասնյակ զոհեր։
«Արդյոք Ադրբեջանը կամ Թուրքիան կիբեր հարձակումներն իրականցնում, թե հենց Հայաստանի հատուկ ծառայությունները։ Խոսում ենք այս թեմաների շուրջ»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում