Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի։
Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 6 դեմ ձայների քվեարկության արդյունքում։
Ներքին գործերի նախարարության շրջանակներում կլինի երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Նշենք, որ հարցն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։