Բեթհովենի հոր դաժան վերաբերմունքը

Բոլորս լսել ենք Լյուդվիգ վան Բեթհովենի տաղանդավոր ստեղծագործությունները, սակայն ոչ բոլորիս է հայտնի՝ ում ներդրումն է նաև առկա այդ հրաշագեղ հնչյունների հիմքում:

Բեթհովենն երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից, ով, զգալով որդու երաժշտական տաղանդավոր ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում Ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը: Վերջինիս պատճառով՝ նա հաճախ որդուն ստիպում էր նվագել առանց դադարի անգամ չորս տարեկան հասակում: Սկսվում է երեխայի համար ծանր ժամանակաշրջան: Շատ հաճախ փոքրիկ Լյուդվիգին արթնացնում էին ու ստիպում երաժշտական վարժություններ կատարել: Հինգ տարեկանում նա արդեն նվագում էր երգեհոն, ջութակ, դաշնամուր,իսկ ավելի ուշ՝ ալտ, ֆլեյտա: Ութ տարեկանում իր առաջին համերգն է տալիս հայրենի Բանն քաղաքում:

Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։

‹‹Դժվար է ասել՝ արդյոք ներկայումս կունենաինք Բեթհովենի կողմից թողած նման ժառանգություն, թե ոչ, եթե չլիներ Բեթհովենի հոր դաժան վերաբերմունքը, բայց վստահ կարող ենք ասել, որ այն համարվում է անընդունելի դաստիարակության մեթոդ, մասնավորապես ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով››,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել