Այս նախագիծն ունենալու դեպքում մեր երկիրը դառնալո՞ւ է ավելի գրավիչ, թե ոչ․ Հակոբ Ավագյան

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանն ասաց, որ շատ կարևոր հարց է ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ ներդրվի՞, թե ոչ:

«Պատկերացնենք, որ այդ համակարգը հենց հիմա ներդրված է, Ռուսաստանից եկող աշխատանքային միգրանտը ընտրություն անելուց արդյո՞ք հաշվի կառներ, որ նա այստեղ պետք է հայտարարագրի իր ֆինանսները, գնա՞ Հայաստան, թե Օրինակ՝ Ղազախստան: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բայց հայ համակարգը մարդկանց դարձնում է «անիվի մեջ վազող սկյուռիկ», որոնք իրենց վաստակած գումարն անընդհատ պետք է ծախսեն, հիմնավորեն, որպեսզի իրենց մոտ ոչ մի եկամուտ չմնա հետագայում հարկվելու համար»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ըներդնել Հայաս­­տանի Հան­րա­պե­տության ռեզի­դենտ հան­­դիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

  • հաշվետու տարվա ընթաց­քում եկա­մուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
  • հաշվետու տարվա ընթաց­քում միայն հարկային գործակալների կողմից եկա­մուտ ստա­ցած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղա­նա­կով պետք է լրացվի հարկային մար­մնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հար­կա­յին գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղե­կատ­վությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշ­վետու ժամա­նա­կա­շր­ջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել