Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ խաղաղապահները. Ալիևի օգնական

Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահները։ Այս մասին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների և ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է Minval-ը։

Նա նար հայտարարել է, թե Վարդանյանին (Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյան-խմբ․) թույլ չեն տալու թալանել Ադրբեջանի բնական պաշարներն ու վնասել շրջակա միջավայրը։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանի նշված տարածքներում բնական պաշարների ապօրինի շահագործումը պետք է դադարեցվի, բոլոր բնական ռեսուրսների շահագործումը պետք է իրականացվի Ադրբեջանի օրենսդրության հիման վրա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել