Քաղաքապետի որոշմամբ պաշտոնանկություն և նոր նշանակում է կատարվել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 1-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն պաշտոնանկություն և նոր նշանակում է կատարվել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Iravaban.net-ը հայտնում է, որ Արմեն Սամվելի Խանդիկյանն ազատվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Քաղաքապետի որոշմամբ Արտաշես Մաքսիմի Մխիթարյանը «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը։