35-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է հասցրել 2 տղամարդու

Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության են դիմել 47-ամյա և 45-ամյա երկու տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նորագավիթի գերեզմանատան մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց օդաճնշիչ ատրճանակով կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, խոստովանել է արարքը և ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը:

35-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել