Դեկտեմբերի 6-ին նշվում է Փաստաբանի օրը և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակը։ Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ.՝ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։
Փաստաբանների պալատի կողմից տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը անցկացվում էր Հայաստանի Ազգային պատկերասրահում, ներկա էին փաստաբաններ, իրավաբաններ, Փաստաբանների պալատի խորհուրդը, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Միջոցառման ժամանակ մրցանակներ հանձնվեցին մի շարք լրատվամիջոցների, այս թվում՝ Iravaban.net-ին։
Կայքը փաստաբանական ինստիտուտի հետ ակտիվ համագործակցության, փաստաբանների հետ արդյունավետ աշխատանքի և իրավական ոլորտի խնդիրները պատշաճ լուսաբանելու համար արժանացավ շնորհակալագրի: