Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հռչակավոր մարմնամարզիկի կիսանդրին: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությամբ: Ազարյանի արձանի հեղինակը քանդակագործ Գերասիմ Շահվերդյանն է:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Ալբերտ Ազարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ ու դպրոցի սաներ:
«Կարծում եմ՝ սա նվազագույն շնորհակալությունն է հայկական սպորտի զարգացման գործում Ազարյանի ներդրած ավանդի ու հսկայական նվիրումի համար: Սա իրապես սպասված նախագիծ էր»,- նշել է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
Ինքը՝ Ազարյանը, նշել է, որ տպավորված է ու հուզված:
