ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ հեղինակի` ԱԺ «Հայաստան» խմբակցության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 2-ը եւ այդ ընթացքում աշխատել հայտարարության տեքստի վրա: