Փաստաբանների պալատն ընդհանուր ժողով է հրավիրել

 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ՀՀ փաստաբանների պալատի` Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

1)      ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության մասին

2)      Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

3)     Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:   

  1. Օրակարգային հարցերով քվեարկությունը (ընտրությունը) սկսվում է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 0900-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը  1800-ին:
  2. Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2022 թվականի նոյեմբերի           26-ից (ներառյալ) և ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին (ներառյալ)։
  3. Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2022 թվականի դեկտեմբերի 2-ից (ներառյալ) և ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 1800-ին։
  4. 2022 թվականի դեկտեմբերի 23-ը համարվում է լռության օր:
  5. Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
  6. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
  7. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին և Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակվելու է ընդհանուր ժողովի հրավիրված օրվանից ոչ ուշ քան առնվազն 14 օր առաջ:

Եթե կունենաք կանոնադրության մեջ կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներ, ապա կարող եք սույն ծանուցումը հրապարակվելու օրվանից տասնօրյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ:

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

աշխատակազմ

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 22 նոյեմբերի 2022թ․ թիվ 19/4-Լ որոշումը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել