Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է՝ խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա։ Այս մասին նա ասել է Կառավարության նիստից ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

««Վելոիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացվել է նիստի։ Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208,5 դրամ ստացվում է մնացած սպառողներինը, բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է, այսինքն՝ հունվարի 1-ից որևէ փոփոխություն չի լինի սպառողների համար»,-ասաց Բաղրամյանը։

Նա նշեց, թե այս որոշումը մեկ տարվա համար է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել