Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել