Մոսկվայում հրդեհ է բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակի մերձակայքում գտնվող պահեստի շենքում 2,5 հազար քառակուսի մետր տարածքում, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիա չի եղել արձանագրված։
Յոթ մարդ տարհանվել է տարածքից, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Մարման աշխատանքներին ներգրավվել է 80 փրկարար, 20 միավոր տեխնիկա։
Քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի պատճառները, հարցաքննվում են վկաները։