Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես։ Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից: Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը: