Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած վճռի համաձայն՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պետք է ներողություն խնդրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։
Նշենք, որ 2019 թվականին Ռոբերտ Քոչարյանը ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջներով:
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանի որոշման համաձայն՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը պետք է հրապարակի հետևյալ տեքստը.
«Ես՝ Արամ Մանուկյանս ներողություն եմ խնդրում 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորադաշարի ընթացքում իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի հասեցին արված «արույունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունների համար»:
Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին մերժվել է Արամ Մանուկյանի ներկայացուցչի բողոքը: