Ֆրանսիայի Սենատի բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և համար կարևոր բանաձևն ընդունելու համար․

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար:

Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:

Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար:Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ»,- գրել է Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել