Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: