Նոյեմբերի 9-ին, ժամը 09։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ.Ս.-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ. Ա.-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ. Թ.-ն (ծնված 1992 թ.), Ս. Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
_____________
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան – Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով: