Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, անդրադառնալով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նա մասնավորապես նշել է․
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը երկկողմ խաղաղության պայմանագրի առարկայական բանակցային գործընթացին հուսադրող է»: