Կիմ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։
«Առողջապահության նախարարությունն ուրախ է ողջունելու հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանին իր թիմում: Կիմը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս:
Նա մասնագիտացած է մոր և մանկան առողջության պահպանման, հատկապես` սնուցման ոլորտում: Բժիշկ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։
«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար»,-ասում է Կիմը:
Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը»,-նշված է ԱՆ հաղորդագրությունում։