Երևանի երկու դպրոցներում տնօրեններ են նշանակվել

Երևանի քաղաքապետի նոյեմբերի 2-ին որոշումներով երկու դպրոցներում տնօրենների հետ պայմանագրեր են կնքվել։

Որոշումները ստարգրվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի կողմից։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ստեփան Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022թ. հոկտեմբերի 26-ի որոշումը (հ.7 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (26.10.2022թ.) և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2022թ. հոկտեմբերի 31-ի հ.Դ-97155-22 զեկուցագիրը`

1.«Երևանի Ստեփան Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Աննա Գագիկի Եղյանի հետ 5 տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 4-ը:

2. «Երևանի Ստեփան Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինե Տանանյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:

———

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի (հ.2 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչության պետի 2022թ. հոկտեմբերի 27-ի հ.Դ-94089-22 զեկուցագիրը՝

1. «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարգարիտ Օնիկի Հովհաննիսյանի հետ 5 տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել