Խաղաղապահների ժամկետը երկարաձգելու իմ առաջարկը չընդունվեց. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցում կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում՝ 2023 թվականի պետական բյուջեի նախագխի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց նաև, թե ինչով է դա հիմնավորվում։ «Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի, ընդ որում, պետք է խոսոտվանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ իր կողմից ներկայացված առաջարկությունը չի ընդունվել՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ․ «Պիտի արձանագրեմ, որ իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել