Նիկոլ Փաշինայնի ելույթը՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը։

Նա նշեց, որ այս տարի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի տնտեսական կերպարի առումով․ «Հայաստանը տնտեսական ազատության ինդենքսում, 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը, ըստ էության, անգամներով բարելավելով իր իրավիճակը»։

Վարչապետի խոսքով՝ երբ այս ցուցանիշը հրապարկվել է, ընդդիմադիրները «մեղմ ասած՝ խորհրդավոր ժպտում էին և քմծիծաղ էին տալիս»։ Նրա խոսքով, ընդդիմադիրների պարզաբանումն այն է եղել, թե Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը, քանի որ շատ երկրներ Сovid-ի համավարակի վատ կառավարման պայմաններում ուղղակի գահավիժել, անկում են ապրել։ «Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել համավարակը, որ իրենց տնտեսական վարկանիշը, միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։շ

Նա նաև հավելեց, որ սա նշանակում է՝ այնքան լավ է կառավարվել covid19-ի համավարակը, որ Հայաստանի արդյունքները չեն գահավիժել, այլ՝ ընդհակառակը, լրջագույն պրոգրես է ապահովվել տնտեսության զարգացման առումով։

Մանրամասները՝ ուղիղ եթերում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել