ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին տեսակոնֆերանսի միջոցով Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը:
Նախատեսվում է քննարկել միգրացիոն ոլորտում ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման և միգրացիոն գործընթացների կարգավորման հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ զեկույցով հանդես կգա Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։