Բելառուսը պատրաստվում է պատերազմի. ԱԻՆ աշխատակիցներին զենք է տրվել, ապաստարանները ստուգվում են

Բելառուսում ԱԻՆ աշխատակիցների մի մասին զենք է հատկացվել ռազմական գործողությունների դեպքում «հայրենիքը պաշտպանելու» համար, իսկ երկրում բնակչության տարհանման վարժանքներ  են անցկացվում, ստուգվում են ապաստարանները։ Այս մասին ОНТ-ին հայտնել է Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վադիմ Սինյավսկին։

Նրա խոսքով, ԱԻՆ որոշ աշխատակիցներ կարող են զինված լինել, որպեսզի բանակին հավասար «պաշտպանեն հայրենիքը» հակամարտության կամ ռազմական գործողությունների դեպքում։ Կատարվել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համապատասխան հրամանը, զենք է ստացել պաշտպանության նախարարությունը, նշել է ԱԻՆ ղեկավարը։

Սինյավսկին նաև ասել է, որ Բելառուսում կան ավելի քան 5000 տարբեր փակ կառույցներ, որոնք կարող են օգտագործվել հրթիռային հարձակումների դեպքում բնակչությանը ապաստան տալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել