«Ես ուզում եմ, որ պարզ լինի. այն, ինչ կատարվում է այսօր, մեղմ ասած տհաճ է։ Բայց միևնույն է, մենք կստանայինք մի փոքր ուշ, միայն մեզ համար ավելի վատ պայմաններում։ Այսպիսով, մենք գործում ենք ճիշտ և ժամանակին»,-Աստանայում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Ռուսաստանը իր առաջ խնդիր չի դրել ոչնչացնել Ուկրաինան։
«Այժմ Ուկրաինայի տարածքում զանգվածային հարվածները շարունակելու կարիք չկա։ 29 օբյեկտներից 7-ը ՊՆ-ի ծրագրածի համաձայն չեն խոցվել։
Մենք գիտենք Կիևի դիրքորոշումը. նրանք անընդհատ խոսում էին բանակցությունների մասին, խնդրում, և հիմա պաշտոնապես որոշում են ընդունել, որ հրաժարվում են բանակցություններից։ Լավ, ինչի՞ մասին կարող ենք խոսել այստեղ։ Ես միշտ ասել եմ, որ մենք բաց ենք բանակցությունների համար։ Ստամբուլի համաձայնագրերն իրականում գրեթե նախաստորագրված էին։ Բայց հենց որ զորքերը հեռացան Կիևից, վերջ, բանակցություններ վարելու նրանց ցանկությունն անմիջապես անհետացավ»,-նշել է Պուտնիը։